Վերադառնալ
ԷՄԻԼ ՍԻՄՈՆՅԱՆ, PHD

ԷՄԻԼ ՍԻՄՈՆՅԱՆ, PHD

Վարչության անդամ, ՏՏ բաժնի պետ

Էմիլ Սիմոնյանը ծնվել է 1976 թ. Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում:

2005թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999 մինչև 2013 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ՏՏ բաժնի պետ, այնուհետ՝ ՏՏ վարչության պետ:

2013թ-ից աշխատել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ:

2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ:

2018թ. մարտից մինչև օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, Վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: