
ԳԵՂԱՄ ԳԵՒՈՐԳՅԱՆ, DR.SC., ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
Խորհրդի անդամ
Գեղամ Գևորգյանը ծնվել է 1958թ. Երևանում:
1975-1980թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում:
1982թ. ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի աստիճան, 1992թ.՝ Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.՝ ԳԱԱ ակադեմիկոս: 1994թ. ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ, 2009թ.՝ պարգևատրվել «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2018 թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:
1980-1984թթ. աշխատել է որպես ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992թթ.՝ ԵՊՀ դոցենտ, 1992-1997թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր, 1997-2004թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2004-2008թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2008- 2019թթ.՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր:
2019թ. մայիսից մինչ 2021թ. օգոստոս` ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
2021թ. սեպտեմբերից մինչ օրս` ԵՊՀ Մաթեմատիկական Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն:
2006թ. հունիսից մինչ 2017թ. հոկտեմբեր եղել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2017թ. հոկտեմբերից մինչ 2019թ. սեպտեմբեր եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2019թ. սեպտեմբերից մինչ 2022թ. հուլիս եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի տեղակալ:
2022թ. հուլիսից մինչ օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի չորս երեխա և երեք թոռ: