
ՎԱՐԱԶԴԱՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ, MBA
Խորհրդի անդամ
Ծնվել է 1991թ. Աշտարակի շրջանի Օշական գյուղում:
2008թ. ընդունվել է Բարանովիչի պետական համալսարան, ավարտել 2012թ.՝ ստանալով մարքեթոլոգ-տնտեսագետի որակավորում:
Երկրորդ բարձրագույն կրթությունը ստացել է Բելառուսի պետական համալսարանում 2012-2015թթ., Միջազգային Մենեջմենթ մասնագիտությամբ` ստանալով մենեջեր-տնտեսագետի որակավորում:
2015-2017թթ. սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, ստացել գործարար վարչարարության մագիստրոսի (MBA) կոչում, մասնագիտացումը՝ ռազմավարական կառավարում և գործարարություն:
2016թ. մասնակցել է Ավստրիայում Զալցբուրգի բիզնեսի դպրոցի կողմից կազմակերպած դասընթացներին` «Շուկայավարում և միջազգային շուկայի զարգացում» թեմայով և Լոնդոնում Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի կողմից կազմակերպած դասընթացներին՝ «Ֆինանսական ներդրումների կառավարում» թեմայով:
2017թ. մասնակցել է Գերմանիայում Մարբուրգի համալսարանի կողմից կազմակերպված դասընթացներին՝ «Միջազգային տեխնոլոգիաների և նորարարությունների կառավարում» թեմայով և Կանադայում` Վանկուվերում CERBA Կանադա-Եվրասիա-Ռուսաստան գործարար ասոցիացիայի կողմից կազմակերպված դասընթացներին՝ «Նորարարական տեխնոլոգիաներ. Ֆինանսավորման պայմաններ և նորարարական նախագծերի կառավարում» թեմայով:
Տպագրել է գիտական աշխատանքներ «Наука и Бизнес: пути развития» գիտական ամսագրում «Կառավարչական և ֆինանսական հաշվառման փոխկապվածությունը, առանձնահատկությունները և դերը» թեմայով, ինչպես նաև «Современная наука: актуальные проблемы теории и практики» գիտական ամսագրում «Արդի հյուրընկալության ծառայությունների մատուցման շուկայական իրավիճակը» թեմայով:
Աշխատանքային գործունեությունը սկսել է տնտեսագետի պաշտոնից «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Ֆինանսների և հաշվապահական հաշվառման բաժնում, 2013թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր:
2013թ. հոկտեմբերից մինչև նոյեմբեր համատեղության կարգով աշխատել է` որպես տնտեսագետ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ում:
2013թ. նոյեմբերից մինչև 2014թ.մայիս ամիսը աշխատել է «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ Ֆինանսատնտեսական բաժնում` որպես տնտեսագետ:
2014թ. մայիսից մինչև 2014թ. նոյեմբեր ամիսը աշխատել է Գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:
2014թ. նոյեմբերից մինչև 2015թ. հունվար ամիսը ղեկավարել է Ֆինանսատնտեսական բաժինը:
2015թ. հունվարից հանդիսանում է տնօրենի տեղակալ` էկոնոմիկայի և ֆինանսատնտեսական գործունեության գծով:
2019թ. հուլիսից մինչ օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ է:
Ամուսնացած է: