Վերադառնալ
ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորհրդի անդամ

Արմեն Մանուկյանը ծնվել է 1965 թ. Երևանում:

1989թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Քվանտային էլեկտրոնիկա» մասնագիտությամբ:

1997թ.-ից մինչև 2001թ. հանդիսացել է «ՍՏԿ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ համակարգչային ընկերության գլխավոր տնօրենը:

2001թ.-ից մինչև 2004թ. աշխատել է «ՎԱԼԵԳՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ համակարգչային ընկերությունում` որպես գլխավոր տնօրեն:

2004թ.-ից մինչև 2007թ. հանդիսացել է «ԳԼՈՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ համակարգչային ընկերության գլխավոր տնօրենը և հիմնադիրը:

2007թ.-ից մինչև 2016թ. աշխատել է «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ՍՊԸ-ում` որպես ցանցային ադմինիստրատոր: 2016թ.-ից մինչ օրս զբաղեցնում է «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ՍՊԸ ՏՏ և մոնիթորինգի բաժնի պետի պաշտոնը:

2011թ. մինչև 2012թ. համատեղության կարգով աշխատել է «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ում` որպես ցանցային ադմինիստրատոր, իսկ 2012թ. մինչև 2014թ.՝ որպես ՏՏ բաժնի պետ:

2018թ.-ից մինչ օրս աշխատում է «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ում, որտեղ զբաղեցնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերի պաշտոնը:

2019թ. հուլիսից մինչ օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ է:

Ամուսացած է, ունի երկու երեխա: