Back
Կենսակերպ

PANTONE 18-3838 Ultra Violet Evoca-գույնի հոգեբանական նկարագիրը

Գույնը մարքեթինգային գործիք է։ Այն ազդում է մարդու հոգեբանության վրա։

18.06.2020
PANTONE 18-3838 Ultra Violet Evoca-գույնի հոգեբանական նկարագիրը

Յուրաքանչյուր գույն՝ ակտիվացնելով գլխուղեղի բաժիններն, առաջացնում է տարբեր զգացողություններ՝ հանգստություն, երջանկություն, ջերմություն, ընդհուպ միչև տագնապ: Օգտագործելով գույնի հոգեբանական ֆակտորը՝ բրենդները սկսեցին թիրախային լսարան ներգրավել։ Ճիշտ ընտրված գույնը բրենդի հաջողության հիմքն է։ Այն գրավում է ուշադրությունը, ազդում զգայարանների և վարքի վրա։

Իսկ ո՞րն է Evoca-գույն մանուշակագույնի հոգեբանությունը

Դրամատիկ ու սադրիչ ուլտրա-մանուշակագույնը ամենաբազմանշանակ ու խորհրդավոր գույներից է: Նախ և առաջ, մանուշակագույնը տիեզերական գույն է, այն արտասովորի և գեղարվեստական շքեղության սիմվոլն է։ Այն լի է տարբեր զգացողություններով և ոգեշնչում է անհատներին գտնել տիեզերքում իրենց յուրահատուկ դիրքը։ Այս գույնը նախընտրում են բարձր հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։

Ուլտրա-մանուշակագույնը թագավորական գույն է՝ գաղտնի, թանկ, նրբաճաշակ և իմաստուն։ Այն առաջացնում է հոգևոր կապ և ամրապնդվում հիշողության մեջ: Մանուշակագույնը տալիս է ազատության զգացողություն և երևակայության թռիչք: Սակայն, լինելով խիստ արտասովոր գույն՝ այն պետք է զգուշությամբ կիրառել։

Այս գույնը խորհրդանշում է ինչ-որ նորի առաջացում, ծաղկում, երազկոտություն, նրբանկատություն, ներդաշնակություն սեփական Եսի հետ։ Գույնի հոգեբանական վերլուծության ժամանակ պարզվել է, որ այս գույնն ավելի հաճախ գերադասում են երեխաները․ միգուցե այն կախարդակա՞ն է։
Ուլտրա-մանուշակագույնը խորհուրդ է տրվում կիրառել բիզնեսի, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում։ Այն համապատասխանում է այն ապրանքանիշներին, որոնք դիրքավորվում են՝ որպես հեղինակություն վայելող։ Evocabank-ի բրենդային գույներն են մոխրագույնն ու ուլտրա-մանուշակագույնը:

Ինչո՞ւ

Որովհետև մենք ուզում ենք ընդգծել բրենդի յուրահատկությունը, նորարարությունը և ձգտումը դեպի նոր իրականություն: Այն վառ է, երիտասարդական, խորհրդավոր, մոտիվացնող ու տալիս է երևակայությունից դուրս ցանկացած նպատակին հասնելու ազատություն:

Բազում հայտնի ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Yahoo-ն, FedEx-ը, Milka-ն և Hallmark-ը, որպես մարքեթինգային գույն ընտրել են մանուշակագույնի երանգները:
Cadbury-ի քաղցրավենիքի բրենդինգը մանուշակագույն արվեց` ի պատիվ Վիկտորյա թագուհու, ով խենթանում էր գույնի համար։