KFW բանկի կողմից ՄՓՄՁ-ների ֆինանսավորում

Կատարե'ք Ձեր կապիտալ ներդրումները և իրականացրե'ք բիզնես գործունեության նպատակները Evocabank-ի հետ:

KFW բանկի կողմից ՄՓՄՁ-ների ֆինանսավորում
Վերադառնալ

1.       

Արժույթը

ՀՀ դրամ

2.      

Վարկառուները

·       Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք` որոնք համապատասխանում են Միկրո, Փոքր և Միջին Ձեռներեցությունների բնորոշմանը:

·       Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

3.      

Նպատակը

·       Կապիտալ ներդրումների և բիզնես գործունեության այլ նպատակների համար:

·       Նշում -Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ՄՓՄՁ-ների իրացվելիությունը` բարելավելով նրանց համար ազգային արժույթով վարկերի հասանելիությունը: Ծրագիրն ուղղված չէ տնտեսության որևէ կոնկրետ ճյուղի կամ ոլորտի (ոլորտների) վարկերի վերաֆինանսավորմանը։ Այն պետք է ծառայի տնտեսության ամենատարբեր ճյուղերում բիզնեսի ընթացիկ կարիքների (շրջանառու միջոցները) և ներդրումների ֆինանսավորմանը (մեքենաներ, սարքավորումներ, ձեռնարկությունների շինություններ և այլն)։

4.      

 

Սահմանաչափերը

 

·       Գրավի դիմաց՝ 3,000,001 – 160,000,000 ՀՀ դրամ

·       Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1,000,000 – 3,000,000 ՀՀ դրամ

5.      

Տրամադրման եղանակը

անկանխիկ

6.      

Մարման ժամկետը

6 - 60 ամիս 

7.      

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ

Առանձին դեպքերում կարող է տրամադրվել   մինչև 3-6 ամիս տևողությամբ

8.      

Տարեկան անվանական տոկոսադրույքը

·       Մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11%

·       36-ից- 60 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11.5%

·       Պարտաճանաչ վարկառու-հաճախորդների դեպքում (որոնք ակտիվ օգտվում են բանկի տարբեր ծառայություններից, ապահովում են ոչ տոկոսային եկամուտներ և դրամական շրջանառության բանկային հաշիվներով, ունեն կամ նախատեսվում է կնքել Բանկի հետ համագործակցության համաձայնագրեր (POS, V-POS, աշխատավարձային նախագծեր և այլն)) – տվյալ ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքը, լիազոր մարմնի որոշմամաբ, կարող է սահմանվել 10% - 11%:

9.      

Գրավը

·       Անշարժ և շարժական գույքը,

·       Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,

·        Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:

·       Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայության պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):

·       Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

10.     

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

·       Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:

·       Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

11.     

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

12.     

Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ

·       ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:

·       Ժամկետանց պարտավորությունների բացակայություն , ներառյալ` տրամադրված երաշխավորությունների գծով):

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

13.     

Պահանջներ միայն  երաշխավորությամբ տրամադրվող վարկերի  նկատմամբ

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

·       Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

14.     

Գանձվող վճարներ

·       Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0

·       Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:

·       Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

15.     

Պետական տուրքեր և այլ ծախսեր

·       ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:

·       Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

16.     

Լրացուցիչ պայմաններ

·       Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ

 

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`