Տնտեսության արդիականացման միջոցառում (մինչև 31.12.2023)
Եթե Դուք հանդիսանում եք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շահառու, կարող եք դիմել Evocabank՝ վարկի ստացման համար:

մինչև
200 մլն. ֏
|
Սահմանաչափ |
մինչև
36 ամիս
|
Մարման ժամկետը |
առավելագույնը
8% ֏
|
Տոկոսադրույք |
առավելագույնը
6% $/€
|
Տոկոսադրույք |
Վարկից կարող են օգտվել այն տնտեսվարողները, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առնվազն 1 տարի:
Տրամադրվող միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների կատարման, կոմունալ վճարումների, հումքի, սարքավորումների, սննդի ձեռքբերման նպատակներով:
Վարկերը տրամադրվում են անկանխիկ՝ ինչպես միանվագ, այնպես ել փուլային եղանակով: Մարումները կարող են կատարվել «Անուիտետային» կամ «Զսպանակաձև» ձևով: Բիզնեսի առանձնահատկություններից ելնելով՝ կարող է տրամադրվել մարման արտոնյալ ժամանակաշրջան:
Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ