Վարկեր ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում

Օգտվեք Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում վարկավորման փոխշահավետ հնարավորությունից:

Վարկեր ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում
Վերադառնալ

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկառուները

·       Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք`

- ՓՄՁ-ներ (աշխատակիցների քանակը չի գերազանցում 250):
- Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ (աշխատակիցների քանակը 250-ից 3000):

·       Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

Նպատակը

Ֆինանսավորման ոլորտներն են՝

·       Գյուղատնտեսություն, Գյուղ վերամշակում

·       Զբոսաշրջություն

·       Արտադրություն

·       Այլ ներդրումներ, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին:

 

 Վերո նշված ոլորտների թիրախային ուղղություններն են՝

·       Էներգոարդյունավետության բարձրացում

·       Կանանց ձեռներեցություն

·       Մարզային զարգացման խթանում

·       Թվայնացմանն ու ավտոմատացմանն ուղղված ենթավարկեր

Սահմանաչափերը

·       Գրավի դիմաց՝ 5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ

·       Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1,000,000 – 5,000,000 ՀՀ դրամ

Եղանակը

անկանխիկ

Մարման ժամկետը

24 - 90 ամիս 

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ

Կարող է տրամադրվել մինչև 30 ամիս տևողությամբ

Տարեկան անվանական տոկոսադրույքը

10.5%

Գրավը

·       Անշարժ և շարժական գույքը,

·       Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,

·        Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:

·       Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):

·       Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

·       Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:

·       Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

Պահանջներ միայն  երաշխավորությամբ տրամադրվող վարկերի  նկատմամբ

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

·       Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

Մոնիտորինգ

·       Նպատակային մոնիտորինգ – տրամադրումից հետո 1-ից 2 ամսվա ընթացքում:

·       ֆինանսական մոնիտորինգ - տարեկան առնվազն մեկ անգամ: Ֆինանսական մոնիտորինգի հաշվետվությունը պետք է առնվազն արտացոլի վարկառուի ընթացիկ և նախկին ֆինանսական վիճակների համեմատությունը:

Պահանջներ վարկառուի և երաշխավոր անձանց նկատմամբ

·       ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:

·       Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Գանձվող վճարներ

·       Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0

·       Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:

·       Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

·       ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:

·       Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

Լրացուցիչ պայմաններ

·       Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`