ArCa MIR

Երկուսը՝ մեկում վճարային քարտ Evocabank-ից:

Պատվիրել օնլայն
ArCa MIR
Վերադառնալ
0.2%

Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում

0.8%

Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում

min 1,500 ֏ 1%

Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում

15,000 ֏

Տարեկան սպասարկում

Հայաստանյան «ArCa» և ռուսաստանյան «MIR» վճարային համակարգերը համատեղ ներկայացնում են ArCa-MIR քոբրենդինգային չիպային քարտը:

ArCa-MIR վճարային քարտը Հայաստանի տարածքում գործում է որպես ArCa քարտ, իսկ Ռուսաստանում՝ որպես MIR քարտ: Այն հնարավորություն է տալիս գումար կանխիկացնել, կատարել վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի ողջ տարածքում:

Հիմնական քարտին կից քարտ պատվիրելու դեպքում երկուսն էլ կարող եք օգտագործել 24/7 ռեժիմով «շտապ» դրամական փոխանցումներ կատարելու համար: Մասնավորապես, Ռուսաստանից օրվա ցանկացած ժամի հնարավոր է «MIR» վճարային համակարգի քարտեր սպասարկող և կանխիկ գումարի մուտքագրման (Cash-in) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել հիմնական քարտին և հաշված վայրկյանների ընթացքում ստանալ այն Հայաստանում կից քարտի օգնությամբ կամ հակառակը:

ArCa-MIR վճարային քարտը EvocaTouch հավելվածով պատվիրելու դեպքում քարտն անվճար կառաքվի քարտապանին Հայաստանի ցանկացած կետում:

Կանխիկացրե'ք և կատարե'ք վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում` Ձեր երկուսը մեկում քարտով:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`