MIMO

Բանկային նոր քարտ՝ առողջ ապրելակերպը գնահատողների համար։

Պատվիրել օնլայն
MIMO
Վերադառնալ

Եթե նախընտրում եք առողջ ապրելակերպ և որոշել եք խնայել ժամանակը՝ խուսափելով խցանումներից, ապա այս առաջարկը հենց Ձեզ համար է։

Evocabank-ը Mimo bike-ի հետ համատեղ առաջարկում է բանկային նոր քարտ: Այն ոճային, գեղեցիկ, տարբերվող ArCa լոկալ վճարային քարտ է։ Այս քարտի միջոցով Դուք կարող եք վճարել Mimo bike-ից վարձակալված հեծանիվի երթերի համար, ինչպես նաև կատարել ցանկացած այլ տեսակի գնում կամ վճարում ՀՀ տարածքում։

Կարևորելով Ձեր ժամանակը՝ առաջարկում ենք քարտը պատվիրել օնլայն՝ առանց Բանկ այցելելու։ Գործընթացն արագ է, հեշտ և հարմար։ Պարզապես ներբեռնե՛ք EvocaTouch հավելվածը, այնուհետև «Պատվիրել քարտ» դաշտից ընտրե՛ք Mimo Card տարբերակը։

Քարտը պատրաստ լինելու մասին կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ, այնուհետև Ձեր նշած հասցեով անվճար կառաքենք քարտը։

Mimo քարտը տրամադրվում է բացարձակապես անվճար՝ առանց տարեկան սպասարկման միջնորդավճարների։

Զբաղվի'ր առողջ ապրելակերպով Evocabank-ի հետ և նպաստի'ր հեծանիվ վարելու առողջ մշակույթին:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`