
Պատվիրման և ստացման կարգը
- Transfer Card ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
- Transfer Card պատվիրելու նպատակով անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմում՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
- Transfer Card կարելի է պատվիրել նաև օնլայն տարբերակով` EvocaTouch հավելվածով կամ evoca.am կայքի միջոցով:
- Պատվիրված քարտը կարող եք ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
Transfer Card-ին փոխանցված գումարների ստացման կարգը
- Արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարները Transfer Card-ին հաշվեգրելու նպատակով անհրաժեշտ է՝
- Զանգահարել 010 605555 հեռախոսահամարին (ուշադրություն՝ հեռախոսազանգը ձայնագրվում է),
- Հայտնել մեր կողմից պահանջվող տվյալները և փոխանցման կոդը, Unistream համակարգի դեպքում՝ նաև գումարի չափը և արժույթը:
- Վերոնշյալ տվյալները հայտնելուց հետո մեր համապատասխան աշխատակիցը կատարում է զանգահարողի նույնականացում, որից հետո փոխանցված գումարը մուտքագրվում է տվյալ անձի Transfer Card-ին:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ