Roberto Piraloff Gift Card

Evocabank-ը Roberto խանութների ցանցի հետ համատեղ ներկայացնում է նոր նվեր քարտեր` Roberto խանութ սրահներում վճարումներ կատարելու համար:

Roberto Piraloff Gift Card
Վերադառնալ

Նվեր քարտերն իդեալական նվերի տարբերակ են բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են թվայինն ու նորարարը։

Նվեր քարտի կարևոր առավելությունն է՝ դու որոշում ես նվերի գումարն, իսկ նվերի ընտրությունը թողնում նրան։ Դու միայն ընտրում ես գումարի չափը՝ 10,000-1,000,000 ՀՀ դրամի սահմաններում:

Նվեր քարտն ակտիվացնելու համար ուղղակի պետք է ունենալ EvocaTOUCH հավելվածը կամ մոտենալ ցանկացած մասնաճյուղ:

Նվեր քարտը կարող ես ձեռք բերել Roberto խանութ-սրահներից և կատարել գնումներ միայն Roberto խանութ-սրահներում։

Այն նախատեսված է անկանխիկ տարբերակով գնումներ կատարելու համար քարտի ձեռքբերման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում, առանց սպասարկման վճարի։

Սպասարկման պայմանները՝

  • Քարտը տրամադրվում է անվճար և սպասարկվում է առանց վճարի,
  • Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ,
  • Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս՝ միջնորդավճար չի գանձվում,
  • Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում,
  • Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ,
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Քարտապանի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը քարտային հաշվի միջոցները չօգտագործելու հետևանքով,
  • Քարտը նվեր ստացած անձը կարող է մոտենալ մասնաճյուղ կամ դիմել քարտի ակտիվացման համար EvocaTOUCH հավելվածի միջոցով,
  • Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման,
  • Ակտիվացված քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։ Մնացորդային գումարը կարող է տրամադրվել բացառապես մնացորդի տեղափոխման միջոցով այլ Նվեր քարտի Հաճախորդի դիմումի հիման վրա,
  • Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`