Evoca Gift Card
Գնիր Evoca Gift Card, և լավագույն նվերը կլինի քոնը:

- Քարտը տրամադրվում է անվճար և սպասարկվում է առանց վճարի:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտերի լիցքավորումն իրականացվում է Բանկի վճարային տերմինալների, ինչպես նաև Telcell, EasyPay և Idram վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալի միջոցով լիցքավորում իրականացնելիս Բանկը լիցքավորման համար միջնորդավճար չի գանձում:
- Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Քարտապանի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո քարտային հաշվի մնացորդի նկատմամբ սկսվում է հաշվարկվել ամսական 10% սպասարկման վճար: Մնացորդային գումարը կարող է տրամադրվել բացառապես մնացորդի տեղափոխման միջոցով այլ Նվեր քարտի` Հաճախորդի դիմումի հիման վրա:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ