Ներդրումային ծառայություններ

Առաջարկում ենք բրոքերային (դիլերային) և արժեթղթերի պահառուի ծառայություններ (այդ թվում՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման)՝ Հայաստանի տարածքում, արժեթղթերի ռուսաստանյան և համաշխարհային շուկաներում:
Ներդրումային ծառայություններ

Ռուսաստանի արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունները մատուցում ենք БрокерКредитСервис ընկերության միջոցով՝ բրոքերային սպասարկման պայմանագրի շրջանակում: Գործարքների և Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումների վերաբերյալ տեղեկությունները ստացվում են իրական ժամանակում (online):

Բրոքերային և պահառուական ծառայությունները մատուցում ենք՝ համաձայն մեր կանոնների և սակագների: Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մեզ մոտ ունենալ ընթացիկ բանկային հաշիվ, որի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ձեր հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ: Մենք ՉԵՆՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ձեր վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Ներդրումների ռիսկը կախված է ձեր ընտրած ներդրումից՝ ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական. .վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից:

Ներդրումային ծառայությունների մատուցման կանոններ

Արժեթղթերի շուկայում ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ծառայությունների մատուցման կանոններ

Այս կանոնները սահմանում են մեր հաճախորդների կողմից մեզ ներկայացված արժեթղթերով գործարքների կնքման պատվերների ընդունման/հաղորդման, հաճախորդների հետ կապի իրականացման, հաճախորդների հաշվին արժեթղթերով գործարքների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև տրամադրում գործառնությունների իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ ընդհանրական տեղեկություններ: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ և այլ իրավական ակտերին համապատասխան:

Արժեթղթերի ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ գործունեության կանոններ

Այս կանոնները սահմանում են արժեթղթերի հաշիվների հետ կատարվող գործառնությունների ցանկը, ծառայությունների մատուցման/կատարման կարգն ու պայմանները, պահառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պահառուի աշխատանքների կանոնները: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և պահառության գործունեությունը կանոնակարգող իրավական այլ ակտերին (այդ թվում` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջներին) համապատասխան:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները