Ներդրումային ծառայություններ
Առաջարկում ենք բրոքերային (դիլերային) և արժեթղթերի պահառուի ծառայություններ (այդ թվում՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման)՝ Հայաստանի տարածքում, արժեթղթերի ռուսաստանյան և համաշխարհային շուկաներում:
Ռուսաստանի արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունները մատուցում ենք БрокерКредитСервис ընկերության միջոցով՝ բրոքերային սպասարկման պայմանագրի շրջանակում: Գործարքների և Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումների վերաբերյալ տեղեկությունները ստացվում են իրական ժամանակում (online):
Բրոքերային և պահառուական ծառայությունները մատուցում ենք՝ համաձայն մեր կանոնների և սակագների: Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մեզ մոտ ունենալ ընթացիկ բանկային հաշիվ, որի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ձեր հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ: Մենք ՉԵՆՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ձեր վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Ներդրումների ռիսկը կախված է ձեր ընտրած ներդրումից՝ ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արժեթղթերի շուկայում ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ծառայությունների մատուցման կանոններ
Այս կանոնները սահմանում են մեր հաճախորդների կողմից մեզ ներկայացված արժեթղթերով գործարքների կնքման պատվերների ընդունման/հաղորդման, հաճախորդների հետ կապի իրականացման, հաճախորդների հաշվին արժեթղթերով գործարքների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև տրամադրում գործառնությունների իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ ընդհանրական տեղեկություններ: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ և այլ իրավական ակտերին համապատասխան:
Արժեթղթերի ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ գործունեության կանոններ
Այս կանոնները սահմանում են արժեթղթերի հաշիվների հետ կատարվող գործառնությունների ցանկը, ծառայությունների մատուցման/կատարման կարգն ու պայմանները, պահառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պահառուի աշխատանքների կանոնները: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և պահառության գործունեությունը կանոնակարգող իրավական այլ ակտերին (այդ թվում` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջներին) համապատասխան:
2016թ. մայիսի 19-ին միացել ենք Արժեթղթերի հաշվարկային համակարգին: Ստանալով Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ՝ կարող ենք միջնորդավորել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները, մասնավորապես՝ կապված բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման գործունեության կանոններ. այս կանոնները սահմանում են մեր՝ որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի գործունեության առանձնահատկությունները և ընթացակարգերը:
- Ներդրումային ծառայությունների մատուցումից բխող մեր և ձեր փոխհարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքվող անժամկետ պայմանագրով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի առանց դատարանի միջամտության դադարեցնել պայմանագիրը՝ մյուս կողմին այդ մասին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով:
- Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, պարտավոր ենք ձեզ կամ ձեր լիազոր ներկայացուցչին փոխանցել ձեզ պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Վերջին նորությունները
Բոլոր նորությունները