Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ավտոմեքենայի ձեռք բերման վարկեր համագործակցության պայմանագրերի շրջանակներում

1.        

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է համագործակցության պայմանագրերի[1] շրջանակներում առաջնային շուկաներից կամ այլ գործընկերներից /երկրորդային շուկայից/ անհատական օգտագործման թեթև մարդատար տրանսպորտային միջոց/ավտոմեքենա /էլեկտրոքար/  ձեռք բերելու նպատակով:

2.        

Ովքեր կարող են դիմել

21– 60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.        

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.        

Վարկավորման գումար

5,000,000 - 50,000,000

5.        

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Ավտոսրահի իրացման գնի մինչև 80%

6.        

Վարկի մարման ժամկետը

Մինչև 24-84 ամիս

7.        

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն) [2]

 

Փաստացի

Առաջնային շուկայից ձեռքբերում

մինչև 36 ամիս մարման ժամկետով

14.5% - 15.5%

19.47% - 20.94%

37- 60 ամիս մարման ժամկետով

15.5% - 16.5%

20.29% - 21.91%

61 - 84 ամիս մարման ժամկետով

16.5% - 17.5%

21.85% - 23.09%

Երկրորդային շուկայից ձեռքբերում

մինչև 36 ամիս մարման ժամկետով

15.5% - 16.5%

20.69% - 23.24%

37- 60 ամիս մարման ժամկետով

16.5% - 17.5%

21.51% - 23.62%

8.        

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [3]

 

Առաջնային շուկայից ձեռքբերում

մինչև 84 ամիս մարման ժամկետով

սկսած 14.5%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 4․5%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 22.65%

Երկրորդային շուկայից ձեռքբերում

մինչև 84 ամիս մարման ժամկետով [4]

Սկսած 15.5%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 6․5%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 23.53%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

(Սույն կետով սահմանված տեղեկատվությունը, փոփոխուն բաղադրիչները և վերոնշյալ հղմամբ ներկայացված լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը պարտադիր պետք է հրապարակվի Բանկի ինտերնետային կայքում):

9.        

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

 

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

10.       

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.       

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող տրանսպորտային միջոցը,

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի որոշմամբ կարող է պահանջվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորությունների առկայություն, առանձին դեպքերում՝ Բանկի համար ընդունելի այլ ապահովում

 

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ մուտքագրվում է (վարկի գումարը և կանխավճարը) համագործակցող կազմակերպության  բանկային հաշվին:

12.       

Գանձվող վճարներ

Կոշտ գրավի պայմանագրի վավերացման վճար

15.000 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման ընթացքում համաձայնագրերի/թույլտվությունների տրամադրում

5.000 ՀՀ դրամ

13.       

Ապահովագրություն

Տրանսպորտային միջոցի ապահովագրություն -  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով

Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները.

·          Տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ,

·          Ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր,

·          Ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ:

14.       

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է՝

·          15.000.000 ՀՀ դրամը չգերազանցող վարկի տրամադրման դեպքում առավելագույնը 2  աշխատանքային օրվա ընթացքում,

·          15.000.000 ՀՀ դրամը գերազանցող վարկի տրամադրման դեպքում առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում,

որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·          Վարկը համագործակցող կազմակերպության բանկային հաշվին մուտքագրելու միջոցով տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Համագործակցության պայմանագրերը կնքվում են Բանկի վարչության որոշմամբ՝ գործընկեր կազմակերպությունների հետ համաձայնեցված պայմաններով: Առանձին դեպքերում Բանկի վարչության որոշմամբ կարող է սահմանվել գործող սակագներից 1-2% ավելի բարձր տոկոսադրույք:
[2] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույք:
20% - ից ավել, բայց ոչ պակաս քան 30%, կանխավճար կատարելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է սահմանվել գործող տոկոսադրույքներից 1% ցածր տոկոսադրույք:
[3] Լողացող տոկոսադրույքների կիրառման դեպքում ձեռք բերվող տրանսպորտային միջոցի ապահովագրությունը կատարվում է վարկառուի կողմից և վարկառուի հաշվին:
[4] Վարկի ժամկետը կարող է գերազանցել 60 ամիսը միայն մինչև 2 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային միջոցների ձեռք բերման դեպքում: