Առևտրային հիփոթեքային վարկեր

Բիզնեսն ընդլայնելու համար Ձեր ֆինանսական միջոցները բավարա՞ր չեն, եկե՛ք Evocabank։

Առևտրային հիփոթեքային վարկեր
Վերադառնալ

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է առևտրային նշանակության անշարժ գույքի` արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածքի, շինության (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերման, վերանորոգման, արդիականացման կամ կառուցապատման նպատակով: Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերի տրամադրման համար հիմք է ընդունվում կատարվելիք ծախսերի նախահաշիվը:

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

10,000,000-ից մինչև 120,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վերանորոգում

5,000,000-ից մինչև 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

 

ՀՀ դրամ

Հաստատուն-Մինչև 180 ամիս

Լողացող-Մինչև 240 ամիս
Արտարժույթ Հաստատուն-Մինչև 180 ամիս

Լողացող-Մինչև 240 ամիս

Վերանորոգում

Մինչև 84 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

 

Ֆիքսված տոկոսադրույքով

 

 

  Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

13.7%-17%

 

16.52%-18.79%

ԱՄՆ դոլար

9.2%-12%

 

9.75%-13.05%

Եվրո

7.2%-10%

 

7.59%-10.82%

 Լողացող տոկոսադրույքով    Վարկի տրամադրման առաջին 12 ամիսներին  13-րդ ամսվանից սկսած 
 ՀՀ դրամ
 Սկսած 11.7%-ից Ուղենշային 12.5%-ից սկսած
 5.5% + փոփոխուն բաղադրիչ 
ԱՄՆ դոլար 
 Սկսած 8.7%-ից

8% + փոփոխուն բաղադրիչ  
Եվրո 
 Սկսած 7.7%-ից

7.5% + փոփոխուն բաղադրիչ  

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) 

Նշված տոկոսադրույք + 0,2 %

 Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Լողացող տոկոսադրույքը գործում է որպես պայմանագրով նախատեսված վարկի տոկոսադրույք վարկի գործողության 36-րդ ամիսը լրանալուց հետո: Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը տարեկան երկու անգամ՝ փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին պարբերաբար վերանայվում է: Որպես փոփոխուն բաղադրիչ պետք է կիրառվի 36-րդ ամիսը լրանալուց հետո առաջիկա վերանայման ամսաթվից սկսած Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքը, այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

        ՏԼ-Լողացող տոկոսադրույք,

        ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ

        ՏՀ- Հաստատուն բաղադրիչ:

 

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
    Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

 

  • ՀՀ դրամով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: 

 

  • ԱՄՆ դոլարով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

 

  • ԱՄՆ դոլարով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

 

  • Եվրոյով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

 

  • Եվրոյով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմեր

+4%

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը :

Վարկ/գրավ հարաբերակցությունը[1]

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում      

 

ՀՀ դրամ՝ Գնահատված արժեքի մինչև 90%
Արտարժույթ՝ Գնահատված արժեքի 70%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

 

ՀՀ դրամ՝ Գնահատված արժեքի մինչև 85%
Արտարժույթ՝ Գնահատված արժեքի 70%

Կառուցապատում և վերանորոգում

 

Գնահատված արժեքի մինչև 70%

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնելու իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը, որի դեպքում Բանկը կարող է պահանջել, որ  կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցները կառուցապատողի կողմից գրավադրվեն հօգուտ Բանկի ի ապահովումն`

ա.  շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը գնորդին սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության  կատարման,
բ.  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարը գնորդին վերադարձնելու կառուցապատողի պարտավորության կատարման,
գ. Շենքի կառուցման ավարտից և անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալուն զուգահեռ անշարժ գույքի նկատմամբ բանկի գրավի իրավունքի գրանցման պարտավորության կատարման

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը:
[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`