Ավանդի գրավով ապահովված վարկային սահմանաչափ

Մի՛ օգտագործեք կուտակված խնայողությունները․ Ձեր ֆինանսական խնդիրները կարգավորելու համար մենք ավելի շահավետ տարբերակ ունենք։

Ավանդի գրավով ապահովված վարկային սահմանաչափ
Վերադառնալ
ներդրված ավանդի մինչև 90%

Սահմանաչափ

ավանդի տոկոսադրույք գումարած 2%

Անվանական տոկոսադրույք

Evocabank-ում ներդրված ավանդ ունեք և չնախատեսված ծախսերի կատարման համար ցանկանում եք վաղաժամկետ խզե՞լ այն։ Մի՛ մոռացեք, որ դրա հետևանքով կկորցնեք ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները։

Շահավետ պայմաններով վարկ ձևակերպելու համար այլևս ստիպված չեք լինի հավելյալ ժամանակ տրամադրել գրավադրման առարկա կամ վարկը երաշխավորող անձ փնտրելու համար։
Evocabank-ում ավանդ ունեցող Հաճախորդներին մենք առաջարկում ենք ավանդի գրավով ապահովված վարկային սահմանաչափ՝ ներդրված ավանդի մինչև 90%-ի չափով։ Այն տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում՝ առանց հավելյալ փաստաթղթերի պահանջի։ Ամեն ինչ շատ պարզ է, հեշտ և արագ։

Վարկի այս տեսակի շնորհիվ Դուք կպահպանեք ավանդային հաշվին առկա տոկոսագումարները՝ ստանալով վարկային սահմանաչափ, որը կարող եք օգտագործել մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը։

Կատարե՛ք խնայողություններ՝ վստահելով միայն Evocabank-ին:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`