Հիփոթեքային վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ Բնակարանային ֆինանսավորում 4-րդ փուլ ծրագրի շրջանակներում տրամադրող)

Evocabank-ն առաջարկում է հիփոթեքային վարկեր` Ազգային Հիփոթեքային Ընկերության «Բնակարանային ֆինանսավորում 4-րդ փուլ» ծրագրի շրջանակում:

Հիփոթեքային վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ Բնակարանային ֆինանսավորում 4-րդ փուլ ծրագրի շրջանակներում տրամադրող)
Վերադառնալ
  1. Վարկի տրամադրման դիմում-հայտ,
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ ինչպես նաև, սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե ներկայացվել է նույնականացման քարտ),
  3. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
  4. անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում),
  5. տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մեծության մասին, որի տրամադրման ժամկետը Բանկին ներկայացման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը,
  6. տեղեկանք գրավադրվող անշարժ գույք/ի/երի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ (3-րդ ձև),
  7. անհատական հաշվի քաղվածք
  8. Հաճախորդի ինքնազբաղված լինելու դեպքում`
    • Հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ)
    • Գրանցման վկայական, կանոնադրություն (առկայության դեպքում)
    • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն
    • Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից
    • Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում) Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:
  9. ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,
  10. վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը,
  11. վաճառվող անշարժ գույքի ձեռք բերման հիմքերը (պահանջի դեպքում),
  12. անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը,
  13. տեղեկատվություն՝ երաշխավորող անձի/անց վերաբերյալ (առկայության դեպքում)
  14. Վերանորոգման դեպքում կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
  15. Կառուցապատման դեպքում՝
    • կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
    • հողամասի սեփականության վկայական,
    • կառուցապատման թույլտվություն,
    • կառուցվող անշարժ գույքի նախագիծ:
  16. անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`