Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»

Գնե՛ք Ձեր երազանքների բնակարանն Evocabank-ի օգնությամբ։ Մեզ հետ բնակարան գնելը հեշտ է, գործընթացն էլ՝ պարզեցված:

Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
Վերադառնալ

 

Առաջնային շուկա

Երկրորդային շուկա

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք ձեռքբերելու և մշտական բնակվելու նպատակով:

Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, գոյություն ունեցող  (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույք ձեռքբերելու և մշտական բնակվելու նպատակով:

Ովքեր կարող են դիմել

ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձինք, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը , կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

Որպես համավարկառու կարող են հանդիսանալ ամուսինների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները): Համավարկառուների տարիքը չպետք է գերազանցի 61 տարեկանը

Համավարկառու

Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը(ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները):

Վայրը

ՀՀ ամբողջ տարածքում

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետը

120 - 180 ամիս

Վարկավորման գումար և վարկ/գրավ հարաբերակցություն

Երևանում և ՀՀ մարզերում` 27.75 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 80%[1]։

Երևանում և ՀՀ մարզերում` 27.75 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 92.5%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.

ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 80%,

բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։

 գ) առկա է հիփոթեքային պարտավորության պահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7.5 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով[2]:

Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%։

Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.

ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%,

բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։

գ) առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 6.9%, որը չի սուբսիդավորվում

Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 6.9%, որից,

2% սուբսիդավորում, ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում

4% սուբսիդավորում,  ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)


Նշված տոկոսադրույք + 0,6%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0,4%

Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ:

Վարկի տրամադրման ձև

Միանվագ կամ փուլային: Ընդ որում, փուլային վարկի վերջին փուլը պետք է տրամադրվի անշարժ գույքի՝ 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունենալու դեպքում:

Միանվագ

Փաստացի տոկոսադրույք

Մինչև 7.12%

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

Վարկի ապահովածություն

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը։

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը։

Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։ Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 31,000,000 ՀՀ դրամը։

Ձեռք բերման արժեքը՝ ոչ ավելի, քան 25, 000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը՝ ոչ ավելին, քան 26,000,000 ՀՀ դրամ: Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ) հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արծեքի արտադրյալը շպետք է գերազանցի 26,000,000 ՀՀ դրամը

Ապահովագրություն

  1. Գրավադրված գույքի ապահովագրություն
  2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։
  3. Վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը գրավի արժեքի 90%-ը Երկրորդային շուկայի և 92.5%-ը Առաջնային շուկայի դեպքում, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը /80% առաջնային շուկայի համար/ գերազանցող գումարի չափով։ Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը /80% առաջնային շուկայի համար/ գերազանցող գումարի չափով վճարում:

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

Այլ պայմաններ

Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:

Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում և 80%-ի՝ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում։
[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`