Հիփոթեքային վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերության ծրագրի շրջանակներում)

Evocabank-ն առաջարկում է Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանային հիփոթեքային վարկեր։

Հիփոթեքային վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերության ծրագրի շրջանակներում)
Վերադառնալ

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է  բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման կամ վերանորոգման կամ առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով: Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերի տրամադրման համար հիմք է ընդունվում կատարվելիք ծախսերի նախահաշիվը:

Ովքեր կարող են դիմել

18–58 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

 

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

2,000,000- 35,000,000 ՀՀ դրամ

Վերանորոգում

1,000,000- 10,000,000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

120 –  240 ամիս

Վերանորոգում

60 – 84 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

 

 

Անվանական

Փաստացի

Անշարժ գույքի ձեռք բերում 2,000,000- 35,000,000 ՀՀ դրամ 13% 13.28-14.02
Անշարժ գույքի կառուցապատում 2,000,000- 35,000,000 ՀՀ դրամ 13% 14.00-15.67%
Վերանորոգում 1,000,000- 10,000,000 ՀՀ դրամ 13% 14.01-15.13%
Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) Նշված տոկոսադրույք + 0.6 %
Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) Նշված տոկոսադրույք + 0.4 %

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ բնակելի անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը և լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

Անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական առավելագույն արժեքը

55,000,000 ՀՀ դրամ /միայն անշարժ գույքի ձեռքբերման դեպքում/

Վարկ/գրավ հարաբերակցությունը

  1. Ոչ ավելի, քան  բնակելի անշարժ գույքի արժեքի 70% [1]
  2. Ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք.ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%
  3. Ձեռքբերման վարկերի դեպքում (եթե գրավ է դրվում միայն ձեռքբերվող գույքը) վարկի գումարը կարող է կազմել գրավի արժեքի առավելագույնը 90%-ը, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով

Ապահովագրություն

  1. Գրավադրված գույքի ապահովագրություն
  2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։
  3. Վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը գրավի արժեքի 90%-ը, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով։ Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով վճարում

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[2], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի տրամադրման դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի  հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման  նախահաշվի գումարի 80 տոկոսը։
  • Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20 տոկոսը։

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`