Հիփոթեքային վարկեր Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր
Էվոկաբանկը միշտ ձեր կողքին է. Առաջարկում ենք հատուկ պայմաններով հիփոթեքային վարկեր ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Ովքեր կարող են դիմել |
18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
Սահմանամերձ բնակավայր |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայր |
Ծրագրի շահառուներ |
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
|
Վարկավորման նպատակը |
Սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու / կառուցապատումը շարունակելու նպատակով |
Վարկավորման արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկավորման գումար |
2,000,000.00 – 16 ,000,000.00 ՀՀ դրամ |
Վարկի մարման ժամկետը |
120 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
13% |
Աջակցության սահմանաչափեր |
Աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազ. դրամ |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում: |
Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:
|
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց |
Հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի կառուցումը/կառուցվող անշարժ գույքը
|
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
Վարկի տրամադրման եղանակը |
Անկանխիկ՝ փուլային եղանակով` համաձայն պետական աջակցության ծրագրի |
Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ |
Առանց միջնորդավճարի |
Այլ պայմաններ |
Սույն ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարում է հետևյալ դեպքերում․
|
Վարկունակության գնահատում
|
|
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
|
Այլ դրույթներ |
Սույն դրույթներով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ծրագրով սահմանված կարգով և պայմաններով: |


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ