Օվերդրաֆտ վճարային քարտով

Վարկային սահմանաչափերից օգտվելն այսօր դարձել է չնախատեսված ծախսերը հոգալու ամենահարմար և արագ տարբերակը։ Ամսական նվազագույն մարման պահանջով վարկային սահմանաչափ՝ Evocabank-ից։

Օվերդրաֆտ վճարային քարտով
Վերադառնալ

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի քարտապան հաճախորդ:

Սահմանաչափ

Նվազագույնը` 100,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո, իսկ առավելագույնը` 3,000,000 ՀՀ, 6,000 ԱՄՆ դոլար, 6,000 Եվրո,

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

Արժույթը`

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք`

ՀՀ դրամ` 18%, ԱՄՆ դոլար` 16%, Եվրո` 16%

Փաստացի տոկոսադրույք

17.24% - 19.58%

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

Մարման ժամկետ

Սահմանաչափը տրամադրվում է քարտային հաշվի ներքո տրամադրված քարտի գործողության ժամկետով, սակայն ոչ ավել, քան 36 ամիս:

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/+կուտակված %  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

Քաղվածքի օր`

Յուրաքանչյուր ամսվա 1--ը

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից`

15 օր (Վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. Վարկային սահմանաչափի տրամադրման դիմում,,

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ

3. Սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք ընդ որում սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե անձը ներկայացրել է նույնականացման քարտ:

4. Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`