Օվերդրաֆտներ վճարային քարտերով (վարկային քարտեր) բանկի հաճախորդներին

Եթե նվազագույնը 6 ամիս հանդիսանում եք Evocabank-ի հաճախորդ և բանկում ունեք անշարժ գույքի գրավով տրամադրված վարկ, ապա Ձեզ համար նոր, շահավետ առաջարկ ունենք։

Օվերդրաֆտներ վճարային քարտերով (վարկային քարտեր) բանկի հաճախորդներին
Վերադառնալ

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի Գրավատու/Վարկառու  (Համավարկառու) (Անշարժ գույքի գրավով վարկեր) :

Սահմանաչափ

100,000 - 10,000,000

ՀՀ դրամ

200 - 20,000

ԱՄՆ դոլար

200 - 18,000

Եվրո

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող սահմանաչափ` ամսական նվազագույն մարման պահանջով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

Արժույթը`

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք`

ՀՀ դրամ

16%,

ԱՄՆ դոլար

13%

Եվրո

12%

Մարման ժամկետ

12-36 ամիս,բայց ոչ ավել քան գործող Վարկի վերջնաժամկետ:

Տարեկան փաստացի տոկոսադրույք

12.7%-17.28%

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/+կուտակված %  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

Քաղվածքի օր`

Յուրաքանչյուր ամսվա 1-ը

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից`

15 օր (Վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Վարկային սահմանաչափի հայտի ուսումնասիրման վճար

0 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Վարկային հայտը 1.000.000 ՀՀ դրամ, 2.000 ԱՄՆ դոլար կամ 1.500 Եվրո չգերազանցելու դեպքում

  • Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում վերջին 6 ամսում  Բանկի հաճախորդ հանդիսանալը (Վարկի և դրա ապահովության միջոց հանդիսացող Անշարժ գույքի գրավի  պայմանագրերը նվազագույնը 6 ամիս գործող լինեն, միևնույն ժամանակ, օվերդրաֆտի տրամադրման ժամանակ Անշարժ գույքի գրավով վարկի վերջնական մարմանը նվազագույնը 12 ամիս լինի)
  • Վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
  • Հաճախորդի Բանկի հանդեպ գործող Online վարկերի և ստացվելիք պարտավորությունները չպետք է գերազանցեն Բանկում գրավադրված անշարժ գույքի գնահատված արժեքի 85%:

Վարկային հայտը 1,000,000 ՀՀ դրամ, 2.000 ԱՄՆ դոլար կամ 1.500 եվրո  գերազանցելու դեպքում

  • Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում վերջին 6 ամսում լինել Բանկի հաճախորդ -Գրավատու/Վարկառու(Համավարկառու)
  • Բանկում առկա վարկերի մասով՝ վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
  • Հաճախորդի Բանկի հանդեպ գործող և ստացվելիք պարտավորությունները չպետք է գերազանցեն Բանկում գրավադրված անշարժ գույքի գնահատված արժեքի 85%:
  • Նոր վարկի ամսական մարման առավելագույն չափը չի կարող գերազանցել (բոլոր գործող վարկերի (առանց հիփոթեքային վարկերի) + նոր վարկի գծով մարումներ)/(զուտ եկամուտ - հիփոթեքային վարկերի մարում) հարաբերակցության 45%-ի և զուտ եկամուտի տասնապատիկի նվազագույնը
  • ԴԱՀԿ ծառայության կողմից դրված արգելանքի առավելագույն շեմը չի կարող գերազանցել 25,000 ՀՀ դրամը։

Որոշումների կայացման իրավասություններ

  1. Մինչև 1,000,000 ՀՀ դրամ, 2.000 ԱՄՆ դոլար կամ 1.500 Եվրո չգերազանցելու դեպքում ավտոմատացված եղանակով:
  2. Նշվածներից բարձր օվերդրաֆտների դեպքում վարկերի տրամադրման վերաբերյալ  վերաբերյալ որոշումների կայացման ընթացակարգի համաձայն

Այլ պայմաններ

Հաճախորդը պարտավորվում է ամբողջությամբ չմարել անշարժ գույքի գրավով ապահոված վարկը,  մինչև ամբողջությամբ չմարվի առանց ապահովության վարկը

Նված վարկատեսակից կարող է օգտվել վարկառուն կամ համավարկառուն

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 5 (հինգ) օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`