Գույքի գրավով ապահովված անհատական վարկ (վարկունակության գնահատմամբ)

Շտապ գումա՞ր է անհրաժեշտ ընթացիկ ծախսերը հոգալու համար, և ցածր տոկոսադրույքով վարկատեսա՞կ եք փնտրում։ Եկե՛ք Evocabank։

Գույքի գրավով ապահովված անհատական վարկ (վարկունակության գնահատմամբ)
Վերադառնալ

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 63 տարին  կամ առկա է նշված պայմանին բավարարող համավարկառու

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

ՀՀ դրամ

1.500.000 - 50.000.000

ԱՄՆ դոլար

3,000-100,000

 Եվրո

3,000-80,000

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույքի գրավադրման դեպքում

24- 84 ամիս

Շարժական գույքի գրավադրման դեպքում

24-60 ամիս

 

 

Գրավ

Տոկոսադրույքներ

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

ՀՀ դրամ

Անշարժ գույք

Վարկ/Գրավ մինչև 50 %

Վարկ/գրավ 51 % ից մինչև 70 %

Առավել․ փաստացի

15%

16%

17․02 %

Ավտոմեքենա

17%

18.93 %

ԱՄՆ դոլար

Անշարժ գույք

Վարկ/Գրավ մինչև 50 %

Վարկ/գրավ 51 % ից մինչև 70 %

 

10%

11%

12..02 %

Ավտոմեքենա

14%-16%

17.77 %

Եվրո

Անշարժ գույք

Վարկ/Գրավ մինչև 50 %

Վարկ/գրավ 51 % ից մինչև 70 %

 

9%

10%

10.94 %

Ավտոմեքենա

13%

14.36 %

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Մինչև 15 000 000 ՀՀ դրամ գումարի վարկեր

Տուգանք չի կիրառվում

15 000 000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկեր

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1 %-ի չափով:

Արտարժութային վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %: 

Վարկի տրամադրման եղանակը

ՀՀ դրամ

Կանխիկ կամ Անկանխիկ

ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ

Անկանխիկ` Քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Անշարժ կամ շարժական գույք:

Շարժական գույքի գրավադրման դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ.

·        ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության ավտոմեքենաները,

·        ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության ավտոմեքենաները:

·        վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում 40% իսկ շարժական գույքի դեպքում 30% գերազանցելու պարագայում  բացի  անշարժ կամ շարժական գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև՝  առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն

Վարկ/գրավ հարաբերակցությունը 

Անշարժ գույքի գրավադրման  դեպքում

ՀՀ դրամ

Գույքի գնահատված արժեքի մինչև 70%

ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ

Գույքի գնահատված արժեքի մինչև 60%

Շարժական գույքի գրավադրման դեպքում

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%

Ապահովագրություն

Ավտոմեքենայի ապահովագրություն -  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով

Գանձվող վճարները

Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 30,000 ՀՀ դրամ:

Վարկի գումարի կանխիկացման դեպքում,  գանձվում է կանխիկացման վճար` ըստ Բանկում գործող սակագների:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·        Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·        Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

Այլ պայմաններ

Արտարժութային վարկերը տրամադրվում են վճարային քարտի միջոցով:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1.  վարկի տրամադրման դիմում-հայտ

2. անձնագիր կամ նույնականացման քարտ ինչպես նաև, սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե ներկայացվել է նույնականացման քարտ),

3. ամուսնության վկայական (առկայության դեպքում)

4. տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մեծության մասին,որի տրամադրման ժամկետը Բանկին ներկայացման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը,

5. Հաճախորդի ինքնազբաղված լինելու դեպքում `

·    Պետական ռեգիստրի գրանցման վկայական կամ պետական ռեգիստրի կողմից տրված՝ քաղվածք գրանցամատյանից,

·    Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում կամ քաղվածքում,

·    Գործունեության լիցենզիա (առկայության դեպքում)

·    Վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները

6. այլ եկամուտների մեծությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում),

7. տեղեկատվություն՝ երաշխավորող անձի/անց վերաբերյալ,

8. գրավադրվող գույքի  փաստաթղթերը

9. գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն

10.   համապատասխան գրավի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ  փաստաթղթեր,

11.անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`