SingleTOUCH
Ստացե՛ք SingleTouch օնլայն վարկեր շաբաթվա բոլոր օրերին` օրվա ցանկացած ժամին: Այն կհաստատվի ավելի արագ, քան կպատրաստվի մեկ բաժակ սուրճը:

Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում է Բանկի EvocaTouch հեռակառավարման համակարգով հայտ ներկայացնելու միջոցով, անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով: |
||
Ովքեր կարող են դիմել |
21-58 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի քարտապան հաճախորդ: |
||
Վարկի արժույթը` |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար |
||
Վարկի գումարը` |
ՀՀ դրամ |
300,000 – 5,000,000 |
|
ԱՄՆ դոլար |
500-10,000 |
||
Վարկի տրամադրման կարգը` |
Վարկի տրամադրումը իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով` հաշվեգրելով հաճախորդի վճարային քարտին: Բանկի քարտապան հաճախորդներին վարկը տրամադրվում է` անմիջապես հաշվեգրվելով վճարային քարտին: Այն անձինք, ովքեր չեն հանդիսանում Բանկի քարտապան հաճախորդ, վարկային հայտը հաստատվելու դեպքում, վերջինիս անվամբ թողարկվում է վճարային քարտ: Վճարային քարտը թողարկվելու դեպքում վարկի գումարը հաշվեգրվում է քարտային հաշվին:[1] |
||
Տոկոսադրույք` |
|
Անվանական |
Փաստացի |
ՀՀ դրամ |
21.5 % |
23.77 % |
|
ԱՄՆ դոլար |
18 % |
19.35 % |
|
Վարկի մարման ժամկետը` |
60 ամիս |
||
Վարկի մարման եղանակ` |
«Անուիտետային» |
||
Գանձվող վճարներ` |
Առկա չէ |
||
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,1 %, |
||
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում: |
||
Պահանջվող փաստաթղթերի ցանկ |
1. Էլեկտրոնային դիմում-հայտ 2. Էլեկտրոնային եղանակով մուտքագրվում է սոցիալական քարտի համար: |
[1] Հաճախորդը վճարային քարտը կարող է ստանալ բանկի տարածքում առձեռն կամ առաքման միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Դուք կարող եք վարկը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
- Տոկոսագումարի հաշվարկը իրականացվում է վարկի գումարը վճարային քարտին հաշվեգրելու օրվանից:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Online վարկերի պայմանագրի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:
Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝
- Բանկի վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
- բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
- Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված վարկի ստացման դիմում-հայտերի քանակը, այդ թվում` հեռահար եղանակներով (տարբեր տեխնիկածրագրային լուծումներով և հավելվածներով), անկախ հաստատումից կամ մերժումից, բացասական ազդեցություն է ունենալու Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ