«Ուսանողական» սպառողական վարկեր

Նոր որակավորումների և մասնագիտացումների ժամանակն է, բայց ուսման վարձի վճարման խոչընդոտնե՞ր կան, Evocabank-ը կվճարի Ձեր փոխարեն։

«Ուսանողական» սպառողական վարկեր
Վերադառնալ

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է ուսման  վարձավճարների վճարման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարում

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5  մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը

Վարկի մարման եղանակը և ժամկետը

Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում՝ Ուսումնառության ընթացքում մարվում են  միայն տոկոսներ /առավելագույնը 5 տարի/, իսկ ուսումնառության ավարտից հետո, կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ, սակայն ոչ ավել, քան 10 տարի ժամկետով։

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

9% տարեկան
2% սուբսիդավորում
3% սուբսիդավորում, առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար
2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մասնավորապես՝ 01.05.20թ - 31.12.20թ ժամանակահատվածում վարկառու ուսանողների կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի համապատասխանաբար՝
80% և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 0%,
80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 4%:
Փաստացի  տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից

Փաստացի տոկոսադրույք

9․38%

Վարկի տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով՝  վարկի գումարը փոխանցելով համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին: Փոխանցման համար հիմք է հանդիսանում ուսումնական հաստատության կողմից տրված և Հաճախորդի կողմից Բանկ ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված վավերապայմաններ պարունակող):

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %: 

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն

Գանձվող վճարներ

Առկա չէ

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը ձևակերպվում և փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին, վարկավորման և երաշխավորության պայմանագրերը/համաձայնագրերը կնքելուց և փոխանցման հաշիվ-ապրանքագիրը Բանկ ներկայացնելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

  • Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված վարկի ստացման դիմում-հայտերի քանակը, այդ թվում` հեռահար եղանակներով (տարբեր տեխնիկածրագրային լուծումներով և հավելվածներով), անկախ հաստատումից կամ մերժումից, կարող է բացասական ազդեցություն ունենալ Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`