Վերադառնալ
Բանկային

Պատվիրիր Evoca Visa Classic, ստացիր Evoca Visa Gold

Մինչև նոյեմբերի 30-ը պատվիրիր Evoca Visa Gold՝ վճարելով տարեկան ընդամենը 5,000 դրամ:

11.11.2021
Պատվիրիր Evoca Visa Classic, ստացիր Evoca Visa Gold

Մինչև նոյեմբերի 30-ը պատվիրիր Visa Classic տեսակի քարտ, և քեզ փոխարենը կտրամադրենք Visa Gold` ավելի բարձր դասի քարտ` նույն պայմաններով և սակագներով՝ քարտի գործողության ժամկետի ողջ ընթացքում: Այսինքն` դու կստանաս տարեկան 15,000 վճար ունեցող Visa Gold քարտ` վճարելով տարեկան ընդամենը 5,000 դրամ: 

Ինչպես նաև` Evoca Visa Gold քարտ պատվիրող գործընկերների համար քարտի սպասարկման տարեկան վճարը կկազմի 5,000 դրամ` 15,000-ի փոխարեն` քարտի գործողության բոլոր 3 տարիների համար:

Evocabank-ում կարելի է պատվիրել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով քարտեր: Քարտերն ունեն գեղեցիկ, ժամանակակից դիզայն և աշխատում են միջազգային payWave տեխնոլոգիայով, այսինքն` դու կարող ես կատարել անհպում կանխիկացում և վճարումներ: 

Քարտը կարելի է պատվիրել և ստանալ առանց Evoca այցելելու։ EvocaTOUCH հավելվածի առաջին էջից պարզապես պետք է ընտրել Պատվիրել քարտ, այնուհետև կատարել մի քանի պարզ քայլ: Քարտը Երևանում կառաքվի անվճար` քո նախընտրած հասցեով:

Evoca քարտերի տեսակներին և պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ: