Կենսակերպ

EVOJI` Evocabank-ի emoji-ները

Առաջին անգամ ՀՀ Ֆինանսական համակարգում Evocabank-ը ներկայացնում է իր սեփական emoji-ները՝ Evoji-ները, որոնք թրենդային են, երիտասարդական և չկրկնվող:

23.07.2019
EVOJI` Evocabank-ի emoji-ները

Evoji-ներն արդեն կարելի է օգտագործել WhatsApp և Telegram հավելվածների միջոցով, ինչպես նաև iMessage-ում: Evoji-ները երևանյան են, ակտուալ տարբեր իրավիճակների համար և նկարագրում են ժամանակակից, ակտիվ երիտասարդների կենսակերպը։

Evoji-ները կարելի է ներբեռնել բացառապես անվճար՝ սեղմելով համապատասխան հավելվածի icon-ի վրա։

   

Evocabank-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը նշում է. «Մենք համոզված ենք, որ Evoji-ները կդառնան երիտասարդների օրվա անբաժան մասը և շատ կսիրվեն նրանց կողմից: Բայց սա դեռ ամենը չէ, շուտով սպասեք Evoji-ների նոր շարքին։»

Evocabank-ը որպես արագ, պարզ և նորարար բանկ մշտապես տարբերվում է իր նորամուծություններով և քայլում է ժամանակին համընթաց: