Վերադառնալ
Կենսակերպ

Խոշոր նվիրատվություն Matena դպրոցին

Մենք կարևորում ենք կրթության դերն ու առաջնահերթությունը և ստեղծում ենք հնարավորություն՝ ստանալու որակյալ կրթություն Հայաստանում:

16.02.2022
Խոշոր նվիրատվություն Matena դպրոցին
EvocabankԽորհրդի նախագահ Վազգեն Գևորկյանը կատարել է առաջին խոշոր նվիրատվությունը Matena International School of Leadership and Professional Development-ում՝ զգալիորեն ընդլայնելով կրթաթոշակների ֆոնդը:
 
«Անկեղծորեն հավատում եմ կրթության զորությանը և կարևորությանը բոլոր այն գործընթացներում, որոնց կարիքը մեր երկիրն ունի, և վստահ եմ, որ մոտ ապագայում շոշափելու ենք ձեր աշխատանքի արդյունքները», - նշել է Վազգեն Գևորկյանը:
 
Դպրոցը հատուկ շնորհակալություն է հայտնել պարոն Գևորկյանին և ընդգծել, որ այս աջակցությունը ոչ միայն ֆինանսական մեծ օգնություն է նորաստեղծ դպրոցի համար, այլև հսկայական հոգեբանական խթան ու վստահություն առ այն, որ այս կարևոր, բայց շատ բարդ գործում իրենք մենակ չեն և ունեն իրենց գաղափարակից ընկերների անկեղծ աջակցությունը: