Վերադառնալ
Կենսակերպ

Evoca-ն Քիմ Քարդաշյանի մասին թարգմանված գրքի հովանավոր

«ՔԻՄ» գրքի շնորհանդես, ֆիլմի պրեմիերա և պանելային քննարկում:

09.12.2022
Evoca-ն Քիմ Քարդաշյանի մասին թարգմանված գրքի հովանավոր

Դեկտեմբերի 8-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում Newmag-ը ներկայացրեց Քիմ Քարդաշյանի մասին հայերեն թարգմանված գիրքը, որի հովանավորը Evocabank-ն էր:

Շնորհանդեսին տեղի ունեցավ նաև Քիմի մասին պատմող ֆիլմի պրեմիերա և «Քիմ. նոր ստանդարտներ» պանելային քննարկում: Պանելային քննարկմանը մասնակցում էին դիմահարդար Հրանուշ Եղոյանը, ինֆլուենսեր Մադոննա Հարությունյանը, ոճաբան Արմեն Գալյանը և Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը:

Գրքի հեղինակը Շոն Սմիթն է` բրիտանացի աշխարհահռչակ կենսագիր, ով գրում է մեր ժամանակների ամենահայտնի մարդկանց մասին, բացահայտում նրանց անցյալը, ներկայացնում անհայտ փաստեր և սենսացիոն մանրամասներ։

Սա Newmag-ի և Evocabank-ի արդեն 2-րդ համագործացությունն էր: Հուլիս ամսին Երազ այգում տեղի ունեցավ Newmag Summer Fest գրքի ամառային փառատոնը, որի գլխավոր գործընկերը Evocabank-ն էր: