Վերադառնալ
Կենսակերպ

Ամանորյա օրիգինալ ակցիա

Evocabank-ը նախաձեռնել է ամանորյա օրիգինալ ակցիա՝ տոնական բարձր տրամադրությունն ապահովելու նպատակով:

26.12.2017
Ամանորյա օրիգինալ ակցիա

Մինչև ունվարի 15-ը, կանխիկացնելով գումար Evocabank-ի բանկոմատներից ցանկացած բանկի քարտով, կարող եք գտնել հատուկ նշումով պիտակավորված թղթադրամներ և ստանալ նվեր՝ 3 iPhone X-երից կամ 100 հատ 30,000 դրամանոց Dalma նվեր քարտերից մեկը:

Հատուկ պիտակները փակցված են տարբեր արժեքով թղթադրամների վրա և տեղադրված են Բանկի բոլոր բանկոմատների մեջ:

Պարզապես անհրաժեշտ է ուշադիր լինել գումար կանխիկացնելիս և ստուգել բոլոր թղթադրամները:

Մաղթում ենք բոլորին հաջողություն: