Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ն առաջարկում է Էներգաարդյունավետ վարկեր ՓՄՁ-ների համար

Evocabank-ն առաջարկում է Էներգաարդյունավետ վարկեր անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար:

04.03.2020
Evocabank-ն առաջարկում է Էներգաարդյունավետ վարկեր ՓՄՁ-ների համար

Վարկը տրամադրվում է էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ենթակառուցվածքների նախագծման և կառուցման համար:

Վարկը տրամադրվում է 1,000,000 - 5,000,000 դրամի սահմաններում առանց գրավի՝ երաշխավորությամբ, և 5,000,000 - 500,000,000 դրամի սահմաններում՝ գրավադրման դեպքում:

Վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի:

Տարեկան անվանական տոկոսադրույքը՝

  • 1,000,000 – 5,000,000 դրամի դեպքում՝ 10.5%,
  • 5,000,000 – 20,000,000 դրամի դեպքում` 10%,
  • 20,000,000 – 500,000,000 դրամի դեպքում` 9.5%:

Վարկային հայտի ուսումնասիրումն անվճար է:

Ծրագիրն իրականացվում է Գերմանահայկական հիմնադրամի (GAF) հետ համատեղ: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Evocabank-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված քայլերը: