Վերադառնալ
Պրոդուկտներ

Վարկեր Evocabank-ից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում

Evocabank-ն առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում:

11.09.2020
Վարկեր Evocabank-ից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում

Evocabank-ն առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:

Վարկը տրվում է ՀՀ չգազաֆիկացված համայնքներին ֆոտովոլտային համակարգերի և արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման նպատակով։

Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է 300,000-3,000,000 ՀՀ դրամի չափով՝տարեկան 8% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչև 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վարկն իրավաբանական անձանց տրամադրվում է մինչև 50 մլն ՀՀ դրամի չափով՝ տարեկան 10% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչև 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Վարկը տրամադրվում է Բանկի և հիմնադրամի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: