Վերադառնալ
Պրոդուկտներ

Հաշվի բացում և օնլայն ավանդ՝ աշխարհի ցանկացած կետից

EvocaTOUCH-ի արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգի միջոցով այժմ կարելի է բացել բանկային հաշիվ և ներդնել EvocaOnline ավանդ ընդամենը մի քանի րոպեում աշխարհի ցանկացած կետից։

16.11.2020
Հաշվի բացում և օնլայն ավանդ՝ աշխարհի ցանկացած կետից

Օնլայն հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ։

Հաշիվներ կարող եք բացել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով՝ ԱՄՆ դոլար, Եվրո և Ռուբլի։ Ի դեպ՝ ֆիզիկական անձանց համար օնլայն հաշիվները բացվում և սպասարկվում են բոլորովին անվճար։

Բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ցանկություն ունեն բացել օնլայն հաշիվ, պետք է ներբեռնեն EvocaTOUCH հավելվածը, ընտրեն Բացել հաշիվ, այնուհետև՝ անցնեն անձը հաստատող փաստաթղթերի և դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում, որից րոպեներ անց հաշիվը հասանելի կլինի։

Բացելով Ձեր բանկային հաշիվն օնլայն տարբերակով՝ հավելված միջոցով, Դուք ունենում եք լիարժեք բանկային հաշիվ, որից հարող եք օգտվել ինչպես օնլայն տարբերակով, այնպես էլ օֆլայն՝ Բանկի ցանկացած գրասենյակում։

Օնլայն հաշվետերերին կտրամադրվի նաև EvocaTouch հավելվածից անվճար օգտվելու և գործարքներ անելու հնարավորություն։ EvocaTouch հավելված-ը տալիս է մի շարք առավելություններ՝

  • Փոխանցումներ Բանկի հաճախորդների միջև` անվճար
  • Փոխանցումներ ՀՀ տարածքում՝ անվճար
  • Կոմունալ և այլ վճարումներ՝ անվճար
  • Միջազգային փոխանցումներ՝ Բանկի գործող սակագներից 25% ցածր

Օնլայն հաշիվ բացելուց հետո կարելի է այդ հաշվեհամարին գումար մուտք անել և ձևակերպել EvocaOnline ավանդ՝ կրկին օնլայն՝ առանց Բանկ գալու։ EvocaOnline ավանդ ներդնելը հեշտ է, արագ և շահավետ։ Ավանդի տոկոսադրույքները 0․25%-ով ավելի բարձր են դասական ավանդի տոկոսադրույքներից։

Ամփոփելով՝ նշենք, որ Evocabank-ում կարելի է բացել օնլայն հաշիվ, կատարել գործարքներ այդ հաշվով, օգտվել EvocaTouch հավելվածից անվճար, առանց Բանկ գալու։