Սոցիալական

Ֆինանսներ Այլ կերպ

Evocabank-ը «Ֆինանսները Այլ կերպ» ինտելեկտուալ խաղի գլխավոր գործընկեր

29.10.2021
Ֆինանսներ Այլ կերպ

Հոկտեմբերի 25-27-ը տեղի ունեցավ «Ֆինանսները Այլ կերպ» սեղանի ինտելեկտուալ խաղի առաջնություն, որը կազմակերպել էր Evocabank-ը The LOFT-ի և ԱյլԿերպ-ի հետ համատեղ: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ութ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներ:

Evoca-ն կարևորում է երիտասարդների շրջանում ֆինանսական կրթությունը և պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ և ծրագրեր դրա խթանման համար:

Մրցույթին մասնակցում էին հետևյալ համալսարանները՝
- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- Հայ-ռուսական համալսարան
- Հայաստանում ֆրանսիական համալսարան
- Հայաստանում ամերիկյան համալսարան։

Առաջնությունը հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:

 

«Ֆինանսները Այլ կերպ» խաղը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և ԱյլԿերպ-ի համագործակցության արդյունքում՝ ֆինանսական ոլորտին առնչվող բովանդակությամբ։