Վերադառնալ
Սոցիալական

10 միլիոն դրամ` «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

Evocabank-ն աջակցել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` փոխանցելով 10 միլիոն դրամ:

24.11.2022
10 միլիոն դրամ` «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» 25-րդ Հեռուստամարաթոն-ի շրջանակներում Evocabank-ը փոխանցել է 10 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Լոս Անջելես:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակը համահայկական ցանցի ստեղծումն է, որը Հայաստանին, հայությանն ու աշխարհին շարունակաբար կհարստացնի նորարարական գաղափարներով ու ծրագրերով` ստեղծելով զարգացման իրական հնարավորություն։

2022-2023թթ.-ին Հիմնադրամի ջանքերն ուղղվելու են Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ ենթակառուցվածքների, բնակարանաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական, վերականգնվող էներգիայի, մշակութային և այլ ծրագրերին:

Evocabank-ն, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին: