Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը` Build Armenia 2021 Expo-ի գործընկեր

Սեպտեմբերի 24-25-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կառուցապատման ոլորտի՝ Հայաստանում առաջին ամենամեծ միջոցառումը։

30.09.2021
Evocabank-ը` Build Armenia 2021 Expo-ի գործընկեր

Build Armenia 2021 Expo-ն հարթակ էր, որտեղ մոտ 50 կառուցապատող կարողացան այցելուներին ներկայացնել իրենց նորակառույցների պրոյեկտները, հանդիպել գնորդների հետ ու տեղում վաճառքներ իրականացնել։ Էքսպոյին կարելի էր հանդիպել նաև մի շարք մեծ և փոքր ընկերությունների, որոնք զբաղվում էին ճարտարապետական նախագծմամբ, վերանորոգմամբ կամ առաջարկում էին կառուցապատման ոլորտի նորարար լուծումներ։

Evocabank-ը՝ որպես միջոցառման գործընկեր, հանդես եկավ ժամանակակից և ֆունկցիոնալ տաղավարով։ Երկու օրերի ընթացքում Բանկի մասնագետները միջոցառման այցելուներին խորհուրդ էին տալիս, թե ինչպես արագ ու հեշտ ձեռք բերել բնակարան հիփոթեքային վարկավորման միջոցով, ինչպես նաև օգնում էին տեղում իրականացնել համապատասխան հաշվարկները։

Evoca-ն արդեն տարիներ շարունակ հայտնի է գնորդների շրջանակում՝ որպես արագ ու հարմար պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրող բանկ։ Բանկի հիփոթեքային պորտֆելը վերջին 3 տարիներին աճել է ավելի քան 2․5 անգամ։


Բանկի հետ համագործակցող կառուցապատողներին կարելի է ծանոթանալ այստեղ: