Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁-ի հովանավոր

Ապրիլի 28-29-ը տեղի է ունենալու տարածաշրջանում առաջին ու միակ 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁 𝟮𝗞𝟮𝟯-ը, որտեղ Evocabank-ը, բացի հովանավոր լինելուց, հանդես է գալու անակնկալներով:

27.04.2023
Evocabank-ը 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁-ի հովանավոր

Ապրիլի 28-ին և 29-ին կառուցում ենք քո կարիերայի ապագայի քաղաքը Skill-ի կողմից կազմակերպված 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁 𝟮𝗞𝟮𝟯-ի շրջանակներում, որտեղ ներկա են լինելու երկրի լավագույն գործատուները։

Evocabank-ը միջոցառմանը հանդես է գալու բազմաթիվ անակնկալներով: Իսկ հիմա Guideline, թե ինչպե՞ս 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁-ի շրջանակներում գտնել Evoca տաղավարը և ի՞նչ սպասել:

Evoca տաղավարը գտնվելու է ամենակենտրոնում` City Center-ում, որտեղ մասնակիցները կարող են`

· Ծանոթանալ Evoca թիմին միանալու հնարավորություններին

· Մասնակցել պանելային քննարկումներին, որի ընթացքում Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավարը` Տաթև Վարդանյանը, կխոսի «Լավագույն թեկնածուն HR մասնագետի աչքերով» թեմայի շուրջ։

· Ապրիլի 28-ին մասնակցել Evoca-ի կողմից կազմակերպված խաղարկությանը, որտեղ պատահականության սկզբունքով ընտրված 2 հաջողակները կստանան MasterClass-ի ու Harvard Business Review-ի տարեկան բաժանորդագրություն:

· Ապրիլի 29-ին նկարվել #𝗲𝘃𝗼𝗰𝗮𝗺𝗼𝗼𝗱-ով և տեղադրել Facebook կամ Instagram սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #𝗲𝘃𝗼𝗰𝗮𝗰𝗮𝗿𝗲𝗲𝗿𝟮𝟬𝟮𝟯 հեշթեգը, որտեղ կրկին պատահականության սկզբունքով կընտրվեն ևս 2 հաջողակ մասնակից, որոնք նույնպես կստանան 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝗰𝗹𝗮𝘀𝘀-ի ու 𝗛𝗮𝗿𝘃𝗮𝗿𝗱 𝗕𝘂𝘀𝗶𝗻𝗲𝘀𝘀 𝗥𝗲𝘃𝗶𝗲𝘄-ի տարեկան բաժանորդագրություն։ 

Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին, մշտապես ապահովում է իր աշխատակիցների համար ամուր, մոտիվացված թիմում աշխատելու հնարավորություն` հովանավորելով և կյանքի կոչելով ինչպես 𝗖𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝗖𝗶𝘁𝘆 𝗙𝗲𝘀𝘁-ի գաղափարը, այնպես էլ նմանատիպ շատ ծրագրեր։