Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը` Եվրատեսիլ 2023-ի հովանավոր

Մայիսի 11-ին տեղի կունենա Եվրատեսիլ 2023-ի կիսաեզրափակիչը, որտեղ իր ելույթով կփայլի Հայաստանի ներկայացուցիչը` Բրյունետը:

05.05.2023
Evocabank-ը` Եվրատեսիլ 2023-ի հովանավոր
Oh, future lover, this song I wrote for you
This song I wrote for you my future lover
I decide to be good, do good, look good…
 
Մայիսի 11, 2023թ., Մեծ Բրիտանիա, Լիվերպուլ
 
Այս տարի Եվրատեսիլ 2023-ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնելու է Բրյունետն իր “Future lover” երգով:
 
Evocabank-ը, հանդիսանալով Եվրատեսիլ 2023-ի հովանավոր, Բրյունետին մաղթում է հիանալի, փայլուն ելույթ և, իհարկե, հաղթանակ:
 
Find your “future lover with Evoca.
 
 
Ի դեպ, այս տարի տեղի կունենա թվով 67-րդ Եվրատեսիլյան երգի մրցույթը: Առաջին մրցույթը կայացել է 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում, որին մասնակցում էին 7 երկիր։ Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան, ում մրցույթի հաղթանակը բերեց մեծ ճանաչում։
 
Սկզբանական շրջանում կար մի կանոն, որը պահանջում էր յուրաքանչյուր երկրին երգել իր ազգային լեզվով, սակայն տարիների ընթացքում այն փոփոխվեց, և այժմ երգերը կարող են լինել ցանկացած լեզվով:
 
Հայաստանը Եվրատեսիլին սկսել է մասնակցել 2006 թվականից. առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն "Without Your Love" երգով։
Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։
 
Evocabank-ն ինչպես այս տարի, այնպես էլ 2019 թվականին Եվրատեսիլում եղել է հովանավոր` փորձելով իմ փոքրիկ ներդրումն ունենալ մեր երկրի համար կարևոր և մեծամաշտաբ ճանաչողություն բերող մրցույթում: