Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը Եվրո 2024 ընտրական փուլի ցուցադրման հովանավոր

Առաջին ալիքը ներկայացնում է Եվրոպայի 2024 թ․-ի առաջնության Հայաստանի ազգային հավաքականի ընտրական փուլի հանդիպումները, որի ցուցադրման հովանավորն է Evocabank-ը։

06.09.2023
Evocabank-ը Եվրո 2024 ընտրական փուլի ցուցադրման հովանավոր

Մեկնարկել է Եվրո 2024-ի ընտրական փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը D խմբում հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:
Այս պահին մեր հավաքականը խմբում 6 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարը խմբից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22։45-ին, տեղի կունենա Թուրքիա – Հայաստան հանդիպումը,
Օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա Հայաստան – Խորվաթիա հանդիպումը։

Ֆուտբոլային հանդիպումները կարող եք դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերով։

Նշենք նաև, որ մեր ֆուտբոլասերների համար Բանկի ինստագրամյան էջում կազմակերպել ենք մրցույթ։ Հաղթողներին սպասվում են անակնկալ նվերներ Evocabank-ի կողմից։