Վերադառնալ
Սոցիալական

Evoca-ն MMR 2023: Panels and Battles մաքեթինգային կոնֆերանսի հովանավոր

Ապրիլի 15-ին տեղի կունենա MMR 2023-ը, որի գլխավոր հովանավորն է Evocabank-ը։

31.03.2023
Evoca-ն MMR 2023: Panels and Battles մաքեթինգային կոնֆերանսի հովանավոր

Շատ սպասված MMR 2023. Panels and Battles-ը այս տարի տեղի կունենա ապրիլի 15-ին Platform-ում։ 

Մարքեթինգային աշխարհի ներկայացուցիչների ամենամյա կոնֆերասն այս տարի մի փոքր այլ ձևաչափ է ստացել․

Միջոցառմանը մասնակցելու են կարիերային երկար ճանապարհ անցած բազում խոսնակներ, անցկացվելու են մարքեթինգային թրենդային թեմաների, ոլորտային ընդհանուր խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկումներ, բուռն բաթլներ։ 

Իվենթի հիմնական մասնակիցներն են՝ Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը, The Business Rover-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանը, Doping Creative Agency-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Սիմոնյանը, EasyPay-ի Մարքեթինգի գլխավոր ղեկավար Տիգրան Փարսեղյանը և այլ խոսնակներ։ 

Իր մեծ լսարանի և փորձառու մասնակիցների շնորհիվ՝ միջոցառումն ունի ուսուցողական նպատակներ, իսկ Evocabank-ը կարևորում է կրթության դերն ու առաջնահերթությունը մարդկանց կյանքում՝ պարբերաբար հովանավորելով նմանատիպ ծրագրեր: