Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը Համահայկական 8-րդ խաղերի հովանավոր

Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի են ունենալու 2023 թվականի օգոստոսի 5-19-ը:

04.08.2023
Evocabank-ը Համահայկական 8-րդ խաղերի հովանավոր

Այս տարի Evocabank-ը հովանավորում է Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-19-ը։ Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրիում, իսկ փակման արարողությունը՝ օգոստոսի 19-ին Երևանում։

Համահայկական խաղերի ընթացքում լինելու է 19 մարզաձև, Հայաստան են այցելելու 7161 մարզիկներ ու պատվիրակության անդամներ։   

Առաջին Համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում:

Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հեղինակավոր հասարակական կազմակերպություն է, որը համագործակցում է մի շարք միջազգային սպորտային ատյանների հետ: 

Համահայկական խաղերը միայն սպորտային խաղեր չեն․ այս խաղերը համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը։

Կարևորելով երկրի շարունակական զարգացումն ու բարելավումը՝ Evocabank-ը պարբերաբար հովանավորում է նմանատիպ նախագծեր։