Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը` Project Management կոնֆերանսի գլխավոր հովանավոր

Հունիսի 27-ին տեղի կունենա Հայաստանում project management-ի ոլորտում ամենամեծ միջոցառումը` PMP®-ի հիմնադիր Lee Lambert-ի մասնակցությամբ։

13.06.2023
Evocabank-ը` Project Management կոնֆերանսի գլխավոր հովանավոր

Evocabank-ը հովանավորում է project management-ի ոլորտում իր բնույթով ամենամեծ կոնֆերանսը, որը կարող է դառնալ մեծ հնարավորությունների, ծանոթությունների և նախագծերի սկիզբ։

Կոնֆերանսի գլխավոր խոսնակն է PMP® սերտիֆիկատի հիմնադիր Lee Lambert-ը, ով project management–ի համաշխարհային լավագույն էքսպերտներից մեկն է։

Այո, այո, ճիշտ կարդացիր․ հունիսի 27-ին Lee Lambert-ը լինելու է Հայաստանում։

Տեսնենք՝ ի՞նչ է քեզ սպասվում այդ օրը.

  • 4 ժամ տևողությամբ ինտենսիվ թրեյնինգ և փորձի փոխանակում լեգենդար Lee Lambert-ի կողմից,
  • Հարց ու պատասխան, որտեղ կարող ես հղել քեզ հետաքրքրող բոլոր հարցերը Lee Lambert-ին,
  • Success story-ներ` բանկային, նորագույն տեխնոլոգիաների, ժամանցի, horeca, պետական, միջազգային կառույցների, կառուցապատման և այլ ոլոտների առաջատարների կողմից,
  • Երեկոյան ընթրիք և networking Lee Lambert-ի և բոլոր խոսնակների հետ,
  • Վկայական PMP®-ի հիմնադրի՝ Lee Lambert-ի ստորագրությամբ:

Ովքե՞ր չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը.

  • Նախագծերի կառավարման մասնագետները, ովքեր ցանկանում են տեղեկանալ ոլորտի վերջին թրենդերի մասին,
  • Բիզնեսմենները, ովքեր ցանկանում են խորացնել ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները,
  • Մասնագետները, ովքեր ցանկանում են բարելավել իրենց նախագծերի կառավարման հմտությունները,
  • Էնտուզիաստները, ովքեր միտված են շարունակական աճին և ինքնազարգացմանը,
  • Մարդիկ, ովքեր չեն ցանկանում կորցնել եզակի հնարավորությունը` տեսնելու PMP®-ի հիմնադրին՝ հայտնի Lee Lambert-ին:

Կոնֆերանսին, որպես խոսնակ, իր մեծ փորձով և գիտելիքներով կիսվելու է նաև Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, ով կխոսի Evocabank-ի հաջողված ռեբրենդինգի նախագծի մասին՝ Evocabank: a project of a rebranding – from zero to hero թեմայով։

Միացիր մեզ հունիսի 27-ին։ Տոմսերը կարող ես ձեռք բերել evoca.am կայքից՝ անցնելով հետևյալ հղումով։