Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը LEASING EXPO 2023-ի հովանավոր

Հունիսի 2, 3 և 4-ին տեղի կունենա LEASING EXPO 2023-ը, որտեղ Evoca-ն կներկայանա հիանալի առաջարկներով։

24.05.2023
Evocabank-ը LEASING EXPO 2023-ի հովանավոր

LEASING EXPO 2023-ը (Բոլոր սարքավորումները մեկ հարթակում) մեծ ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ է հավաքելու խոշոր կազմակերպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալ տեղական և միջազգային շուկաների տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին ու առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով և շահավետ համագործակցության հնարավորությամբ:

Ցուցահանդեսին իր առանձին տաղավարով հանդես կգա նաև Evocabank-ը։ Evoca Լիզինգը բիզնեսի առաջխաղացման և զարգացման լավագույն տարբերակներից է։ Բանկը կներկայացնի հատուկ առաջարկներ, որոնք կարող են դառնալ նոր համագործակցությունների սկիզբ։

Evoca-ում Լիզինգի առարկան կարելի է ձեռք բերել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային ու երկրորդային շուկաներից:

Evoca Լիզինգի առարկա են հանդիսանում`

  • Արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
  • Բժշկական սարքավորումներ
  • Շինարարական տեխնիկա
  • Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • Ավտոմեքենաներ

Evocabank-ում Լիզինգի տրամադրումն իրականացվում է արագ եղանակով և մրցունակ պայմաններով՝ մեկ քայլ ավելի մոտեցնելով քեզ նպատակիդ։