Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հետապնդում է մշակութային, կրթական, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ:

01.09.2022
Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին

Հիմնադրամի նպատակն է՝ նպաստել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս; բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին, մշակութային և կրթական հաստատություններին; նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային և կրթական կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ մշակույթի ներուժի համախմբմանը: 

Հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանն իր գեղարվեստական գիտելիքներով և կարողություններով, ճիշտ շեշտադրումներ դնելով՝ ներգրավել է հանրահայտ երաժիշտների, որոնք, լինելով Հիմնադրամի դեսպաններ, վերահսկում են տաղանդների պրոֆեսիոնալ աճը։

Հիմնադրամի մասին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին և ունի մեկ կարևորագույն նպատակ․ աջակցել հայկական մշակույթին, մասնավորապես՝ դասական ակադեմիական երաժշտարվեստին։  

Հիմնադրամի հիմնական նպատակներն է վերջինիս գլխավոր ծրագրի՝ «Տալենտում»-ի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Ծրագիրը սկսվել է 2020թ.-ին 10-ը կրթաթոշակառուից, իսկ 2021-ին նրանց թիվը հասել է 15-ի։

Evocabank-ը կարևորում է մշակույթի ու կրթության դերը, և որպես նորարար ու երիտասարդական բանկ՝ մշտապես մասնակցում է նման հետաքրքիր նախագծերի: