Սոցիալական

The Nature of Leadership

Evocabank-ն ամենամյա կոնֆերանսի Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերն է։

30.06.2023
The Nature of Leadership

Երբևէ մտածե՞լ ես առաջնորդության բնույթի մասին: Ի՞նչ է նշանակում լինել առաջնորդ, և ինչպե՞ս կարող ես այդ հատկությունները զարգացնել քո մեջ: Հենց այս պահին նշիր օրացույցումդ սեպտեմբերի 29-ը, քանի որ այս հարցերի պատասխանները և ավելին քննարկվելու են The Nature of Leadership կոնֆերանսի ընթացքում, որտեղ Keynote Speaker Joni Peddie-ի masterclass-ի հովանավորն է Evocabank-ը։

Վերջին տասնամյակի ընթացքում այս կոնֆերանսը դարձել է կարևոր իրադարձություն բազմաթիվ մասնագետների և առաջնորդների համար: Ունենալով ավելի քան 30 միջազգային խոսնակներ և հազարավոր մասնակիցներ 40 տարբեր երկրներից՝ կոնֆերանսի ընթացքում նոր ձևաչափով բացահայտվելու է առաջնորդության ոլորտում վերջին միտումները և փորձը, զարգացման ոչ ստանդարտ ու այլընտրանքային մեթոդները։

Կոնֆերանսի հիմնական խոսնակը Joni Peddie-ն է՝ Bouncing Forward™-ի հիմնադիր, հայտնի վարքագծային ռազմավար, միջազգային համբավ ունեցող պրոֆեսիոնալ խոսնակ։

Որպես GSF (Global Speaker Federation) խորհրդի անդամ և Six Seconds International-ի ղեկավար, որն աշխարհի ամենամեծ EQ Network-ն է համարվում՝ Joni-ն իր մեծ փորձով կօգնի քեզ բացահայտել արդյունավետ կառավարման բոլոր գաղտնիքները։

Հիշեցնենք նաև, որ Evocabank-ը եղել է 2021թ․-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսպիսով սպասում ենք բոլորիդ սեպտեմբերի 29-ին The Nature of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը։ Հասցրեցի՞ր նշել օրացույցում։

Evocabank-ը, լինելով նորարար և թվային Բանկ, շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ մի շարք ոլորտներում։