Վերադառնալ
Սոցիալական

Evocabank-ը Yerevan Tech Forum 2K23-ի հովանավոր

Մայիսի 19-ին և 20-ին տեղի կունենա 2023 թվականի գարնան ամենահեղինակավոր բիզնես իրադարձությունը` Yerevan Tech Forum 2K23-ը:

11.05.2023
Evocabank-ը Yerevan Tech Forum 2K23-ի հովանավոր
Սպասու՞մ ես այս տարվա անհավանական թվային փոխակերպմանը:
 
·     2 օր
·     30+ միջազգային և տեղական խոսնակ
·     1500+ մասնակից
 
Yerevan Tech Forum-ն ինչպես մյուս տարիներին, այս տարի ևս ներկայացնելու է նոր, հետաքրքիր ձևաչափ` «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» թեմայով, որն իր շուրջն է համախմբելու մի շարք հայտնի և հաջողակ կազմակերպությունների, փորձառու մասնագետների և, իհարկե, հետաքրքրասեր մասնակիցների:
 
Ֆորումին ներկա են լինելու նաև գործարար համայքնի մի շարք ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` քննարկելու թվային փոխակերպման միտումները:
 
Իսկ գիտե՞ս որն է այս տարվա ամենամեծ նորությունը. ֆորումի ծրագիրը փակում է Porsche, BMW և Lamborghini UK-ի նախկին ղեկավար Քևին Գասկելը։ WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում` 2023թ․ մայիսի 20-ին համաշխարհային մակարդակի առաջնորդը Մեծ Բրիտանիայից կանցկացնի առաջնորդության մաստեր կլաս և կտա գործնական խորհուրդներ մշտական փոփոխությունների պայմաններում բիզնեսը նոր մակարդակի դուրս բերելու համար։
 
Ըստ Քևին Գասկելի` «Ոգեշնչված առաջնորդները առանձնահատուկ են: Լավ առաջնորդները ստանում են լավ արդյունքներ, հիանալի առաջնորդները՝ հիանալի արդյունքներ, բայց ոգեշնչված առաջնորդները ստանում են արտասովոր արդյունքներ: Ընկերության հաջողության գրավականը ոգեշնչված ղեկավարությունն է»:
 
Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին, իսկ նմանատիպ ներդրումը ապագայում խելացի, զարգացած և կատարյալ սերունդ ունենալու հիմքն է: