Պետական աջակցության հատուկ հաշիվ

Առաջարկում ենք մեզ մոտ բացել Պետական աջակցության հաշիվ, որին կփոխանցվի 2014թ. հունվարի 1-ին և տվյալ ամսաթվից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստը:
Պետական աջակցության հատուկ հաշիվ

Դրամային հաշիվը բացում ենք երեխայի (հաշվետիրոջ) անունով՝ նրա հետ Հայաստանում՝ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա: Հաշվին առկա միջոցների տնօրինումը սահմանափակված է օրենսդրությամբ:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշվի բացման դիմում:
  • Օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող) և հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթղթերը:
  • Օրինական ներկայացուցչի (ծնող, խնամակալ, որդեգրող) և հաշվետիրոջ սոցիալական քարտը կամ այն չստանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ միայն նույնականացման քարտը:
  • Հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթը:

Հաշվի բացման և սպասարկման սակագներ՝

  • Բացում՝ 0 դրամ,
  • Սպասարկում՝ 0 դրամ,
  • Չնվազող մնացորդ՝ 0 դրամ,
  • Փակում՝ 0 դրամ,
  • Քաղվածքների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տրամադրում՝ 0 դրամ,
  • Մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք՝ տարեկան 10% (իրավունք ունենք փոփոխելու հաշվին եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսի չափը): Տոկոսագումարը հաշվեգրվում է մայր գումարին՝ տարեկան կտրվածքով: Տոկոսագումարից գանձվում է 10% եկամտահարկ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՈՒՆ.

  • Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա: Իսկ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ հաշվարկման կարգին (հաստատված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից) կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ մեզ մոտ բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`