C# ավագ ծրագրավորող

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է C# ավագ ծրագրավորողի, ով կիրականացնի ֆունկցիոնալ սխալների հայտնաբերում և շտկում, գործող և նոր հավելվածների նախագծում։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ C# ծրագրավորման լեզվով,
  • Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
  • վեբ սերվիս տեխնոլոգիաների (WCF, REST) գերազանց իմացություն,
  • տվյալների բազաների ծրագրավորման, MS SQL գերազանց իմացություն,
  • միջանձնային և թիմային զարգացած հմտություններ,
  • ինքնազարգացման հմտություններ և նորը սովորելու ցանկություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • տեխնիկական անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • մաքուր կոդի ստեղծում և շարունակական բարելավում,
  • գործող և նոր հավելվածների նախագծում, մշակում և փորձարկում .NET stack-ով,
  • սերտ համագործակցություն ծրագրավորման թիմի ղեկավարների և պրոդուկտ մենեջերների հետ` բիզնեսի պահանջների և լուծումների իրագործման նպատակով,
  • ֆունկցիոնալ սխալների հայտնաբերում և շտկում,
  • ծրագրային ապահովման գործընթացների բարելավման նոր նախագծերի ներկայացում:

Ինչպե՞ս դիմել՝

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C#ավագ ծրագրավորող»: